Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ճիշտը և միայն ճիշտը բոտոքսի մասին

Ճիշտը և միայն ճիշտը բոտոքսի մասին

Ինչպես բոլոր հրաշագործ միջոցներն, այնպես էլ բոտոքսն իր շուրջ ստեղծել է շատ առասպելներ, լեգենդներ ու սարսափներ: Բայց արդյո՞ք ամեն ինչ այնքան սարսափելի է, որքան ներկայացվում է:

 

Կոսմետոլոգիայի ժամանակակից ու ամենահայտնի նվաճումներից մեկը բոտոքսն է, որի շուրջ պտտվող խոսակցությունները չեն դադարում նրա ստեղծման իսկ օրից: Բոտոքսը կոսմետոլոգիայում էսթետիկական շտկման ճյուղ է, որի միջոցով ուղղվում են կնճիռները: Մասնագետների մի մասը կողմ է այս մեթոդին, իսկ մյուս մասը` դեմ: Իհարկե, դժվար է վիճել փաստերի հետ` բոտուլինյան տոքսինի օգտագործումով էսթետիկական թերությունների շտկման միջոցն այսօր ամենաարդյունավետն է կոսմետոլոգիայում:

 

Ինչպես բժշկական գյուտերից շատերը, այս մեկը եւս պատահականության արդյունք է: Ակնաբույժներից մեկի հիվանդը, որի կոպը վիրահատել էին, նկատում է, որ այն կնճիռները, որ գտնվում էին հոնքերի միջեւ, կարծես թե անհետացել են: Բուժող բժիշկը սկսում է քննարկել այս դեպքը ամուսնու հետ, որն էլ իր հերթին վիրաբույժ-մաշկաբան էր: Ենթադրելով, որ հիվանդի նկարագրած արդյունքը կարող է լինել դեմքի մկանների թուլացման հետեւանքով, ամուսինները սկսեցին փորձարկումներ կատարել բոտուլոտոքսինով:

 

Թույնը եւ դեղը՝ մեկտեղ

 

Բոտուլինյան տոքսինն իսկապես թույն է, որը հայտնի հիվանդության` բոտուլիզմի հարուցիչն է: Բայց ինչո՞ւ է նման թույնն այդքան պատվելի: Այսօր բոտոքսն ամենամեծ պահանջարկ ունեցող պրեպարատն է կոսմետոլոգիայում: Ներարկման ժամանակ օգտագործվում է բոտուլիզմի տոքսինի ամենաթույլ լուծույթը: Ընկնելով մկանի մեջ` այն առաջացնում է մկանի թուլություն, սահմանափակելով նյարդային իմպուլսների մուտքը: Վերջինիս արդյունքում կնճիռները դառնում են քիչ արտահայտված կամ ընդհանրապես անհետանում են: Բայց պետք է հիշել, որ այս մեթոդը ամենակարող չէ: Օրինակ` բոտուլինյան տոքսինով բուժումը չի կարող փոխարինել այնպիսի մեթոդներին, ինչպիսիք են լազերային երիտասարդացումը, քիմիական պիլինգը եւ այլն: Արդյունքը շատ բնական է: Բուժման առաջին արդյունքները տեսանելի են 48-72 ժամ հետո, իսկ ամենաուշը` 1-2 շաբաթվա ընթացքում: Դեմքի արտահայտությունը թոթափվում է լարվածությունից, բայց դա չի նշանակում, որ դեմքը նման է դիմակի: Վերջնական տեսքը շատ մոտ է բնականին: Բուժման արդյունքը պահպանվում է 4-6 ամսվա ընթացքում: Հետո պահանջվում է նոր ներարկում: Բոտուլոտոքսինի ներարկման մի քանի տարիների փորձը ցույց է տալիս, որ այն դանդաղեցնում է դեմքի մաշկի մկանների ծերացումը: Ընդհանրապես բժշկության մեջ բոտուլոտոքսին օգտագործվում է շլության բուժման համար: Իսկ բավականին վերջերս բոտուլոտոքսինով սկսել են բուժել հիպերհիդրոզը` թեւատակերի, ոտքերի չափից ավելի քրտնելը: Անհրաժեշտ մասում ներարկելուց հետո 1 տարի կարող եք մոռանալ նման խնդիրների մասին:

 

Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել

 

Բոտուլինյան տոքսինի ներարկումն ընդհանրապես համարվում է դեմքի մաշկի երիտասարդացման համար արդյունավետ միջոց, սակայն կարող են նկատվել նաեւ բացասական ազդեցություններ, որոնք, իհարկե, տեսանելի կլինեն: Դրանք են` արյունահոսություն կամ այտուցվածություն ներարկման տեղում, հոգնածություն, թեթեւ սրտխառնոց, ցավի զգացում ոտքերի ու ձեռքերի շրջանում, տեսողության կարճատեւ թուլացում, մաշկի ցան, ալերգիկ այլ ռեակցիաներ: Թեկուզ շատ հազվադեպ է այդպես, բայց բոտոքսից հետո նման զգացողություններ ունենալու դեպքում պետք է դիմել բժշկի:

 

Մեզոբոտոքսը մեծ քանակի կնճիռների համար է: Շատ հաճախ, սովորական բոտոքսից բացի, բժիշկ-կոսմետոլոգներն անց են կացնում նաեւ այլ պրոցեդուրա, որը կոչվում է մեզոբոտոքս: Մեզոբոտոքսը նախատեսված է ավելի խիտ ու շատ կնճիռների համար, օրինակ` «սագի թաթ»` խոսքը աչքերի շուրջ առաջացած կնճիռների մասին է, կամ քունքերի հատվածում գտնվող մանր կնճիռների: Բայց պետք է հիշել, որ այս դեպքում վիտամիններ+բոտոքս միացությունը թույլատրելի չէ, այսինքն՝ ներարկվում է միայն պրեպարատը: Այս ներարկումը կախվածություն չի ստեղծում:

 

Շատերի կարծիքով՝ բոտուլինյան տոքսինն առաջացնում է ֆիզիկական ու հոգեբանական կախվածություն: Բայց մասնագետները գտնում են, որ այն ոչ մի ֆիզիկական կախվածություն էլ չի առաջացնում, իսկ ինչ վերաբերում է հոգեբանական կողմին, ապա պետք է ասել, որ գեղեցիկ ուզում են լինել բոլոր կանայք: բոտոքսը հակացուցված է հղիներին եւ կերակրող մայրերին:

 

Մեզոբոտոքսը եւ բոտոքսը հակացուցված են հղիներին, կերակրող մայրերին, ինչպես նաեւ՝ օրգանիզմում բորբոքային պրոցեսներ ունեցողներին, մկանային թուլությամբ ուղեկցվող որոշակի հիվանդությունների առկայության դեպքում ու նաեւ շատ վատ տեսողությամբ մարդկանց: Բժիշկը նախապես պետք է զգուշացնի այլ դեղամիջոցների հետ հնարավոր ռեակցիայի մասին: Այդ պատճառով բժիշկը պետք է շատ լավ ծանոթ լինի այցելուի առողջական վիճակին:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ